Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին օգոստոսի 21-ին Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետներից պահանջել է «Դամասկոսի վրա քիմիական զենքի զանգվածային հարձակման լուրը»։
«Ալ Արաբիայի» կարծիքով՝ փորձագետները պետք է ուղևորվեն Հարավային Գուտա թաղամաս, որտեղ որոշ քաղաքացիների վկայությամբ՝ 650 հոգի սպանվել է «ինչ-որ նյարդակաթվածային ներգործության գազից»:
Սիրիայում Ասադի հակառակորդների ուժերը ևս դիմել են ՄԱԿ-ին՝ կոչ անելով գումարել ՄԱԿ-ի արտակարգ նիստ, քանի որ Դամասկոսում «քիմիական զենք է կիրառվել»։
Նշենք, որ «Ալ Ջազիրայի» ուղիղ եթերում ցուցադրված սիրողական տեսագրության մեջ ներկայացվում են մահացած մարդկանց դիակներ։ Կասկած է հարուցում այն, որ մահացածների շարքում մեծ թիվ են կազմում երեխաները, ինչպես նաև կանայք, որոնց մաշկը վնասված չէ։
Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարվել է, որ «քիմիական զենքի կիրառման մասին լուրը սադրանք է»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Սիրիա էին ժամանել ՄԱԿ-ի տեսուչներն ու փորձագետները՝ ստուգելու համար թե´ Սիրիայի կառավարության, թե´ զինյալների կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման դեպքերի իսկությունը։