Հնդկական օդուժի C-130J-30 ինքնաթիռը վայրէջք է կատարել 5 կմ բարձրության վրա (վիդեո)

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի C-130J-30 Super Hercules բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել աշխարհի ամենաբարձր ռազմական օդանավակայանում՝ Դաուլաթ Բեգ Օլդիում։

C-130J-30

Հնդկաստանի ԶՈւ-ի C-130J-30 ինքնաթիռը վայրէջք է կատարում աշխարհի ամենաբարձր Դաուլաթ Բեգ Օլդի ռազմական օդանավակայան

Ամերիկյան արտադրության ինքնաթիռը վայրէջքը հաջողությամբ իրականացրել է օգոստոսի 20-ին։
Դաուլաթ Բեգ Օլդի օդանավակայանը տեղակայված է 5065 մետր բարձրության վրա՝ Աքսայչին շրջանի բարձրլեռնային շրջանում։ Մինչ այս բարձրլեռնային օդանավակայանում հաջող վայրէջքներ է կատարել Ան-32Բ բեռնատար ինքնաթիռները։ Օդանավակայանն օգտագործում են նաև ուղղաթիռների համար։

Հնդկաստանի ռազմածովային ուժերը ներկայում ունեն 6 միավոր Super Hercules, որոնց ձեռքբերման պայմանագիրը կնքվել է Միացյալ Նահանգների հետ 2008 թվականին։ Պայմանագիրն արժեցել է 1,1 մլրդ ամերիկյան դոլար, իսկ վերջին ինքնաթիռը Հնդկաստանին հանձնվել է 2011 թվականին։

Դաուլաթ Բեգ Օլդի օդանավակայանը գտնվում է Չինաստանի հետ սահմանի մոտակայքում։
Հնդկաստանի և Չինաստանի միջև առկա են երկարամյա տարածքային վեճեր։ 1962 թվականին տարածքային վեճը վերածվել է չին-հնդկական պատերազմի։

Այս պատճառով էլ Հնդկաստանի բանակը մշտապես զինվում է, իսկ Չինաստանն ուժեղացնում է իր ներկայությունն շփման գծում։ Վերջին շրջանում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանն վիճելի տարածքներում հատուկ լեռնային ստորաբաժանումներ ստեղծելու մտադրության մասին։
Նշենք, որ C-130J-30-ը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի արդիականացված և փոփոխված տարբերակն է։ Այն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։
C-130J-30-ը կարող է տեղափոխել մինչև 128 հոգի կամ մինչև 20 տոննա բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *