Հունիսի 12-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանը ադրբեջանական կողմին է ներկայացրել Աղդամի (Ակնա) շրջանի ականների քարտեզը, ինչին ի պատասխան Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 հայ ռազմագերու։
Նշվում է, որ փոխանակումը տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան սահմանին՝ վրացի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շեշտվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպայի ու Ասիայի հարցերով նրա օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի դերը։
Գերիների վերադարձի լուրը հաստատել է նաև Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։