Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով մարտի 13-ին Իրանում ձևավորվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբ, որը գլխավորում է զինվաժ ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:
Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը (1, 2):
Նոր ձևավորված շտաբի ենթակայության տակ են մտել Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ոստիկանական ուժերը, պաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունը: Շտաբի անդամների թվում է նաև ԳՇ հետախուզության պետը:
Գործողությունների շրջանակներում պաշտպանության նախարարությունը* կազմակերպել է դիմակների և անհրաժեշտ հատուկ հանդերձանքների արտադրություն:
Իրանում պաշտպանության նախարարությունը ունի լոգիստիկ ապահովման և ռազմական նշանակության արտադրության կազմակերպման գործառույթներ:
Մոհամմադ Բաղերին հայտարարել է նաև, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում իրենք իրականացնելու են «խանութները, փողոցները, ճանապարհները դատարկելու միջոցառումներ»: