Մայիսի 29-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում վթարվել է այդ երկրի ռազմաօդային ուժերին պատկանող մեկ թեթև ուսումնամարտական ինքանթիռ: Վթարի հետևանքով անձնակազմի երկու անդամները մահացել են: Այս մասին հայտնում է Fars News-ը:
Վթարի հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է: Ինքնաթիռ վթարվել է Թեհրանի մոտ գտնվող Իմամ Խոմեինիի անվան օդանավակայանի մոտակայքում:
Ինքնաթիռի վթարի մասին լուրը Fars News-ի հետ զրույցում հաստատել է Իրանի արտակարգ իրավիճակների կենտրոնի խոսնակը: