Էնրիկո Ապրիամովը իր դիմումով ազատվել է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Էնրիկո Ապրիամովը, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում:

2017 թվականի մայիսի 4-ին Էնրիկո Ապրիամովը նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում։ Մինչ այդ ազատվել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը

Գեներալ-լեյտենանտ Ապրիամովի կենսագրությունը՝ ըստ ՀՀ ՊՆ կայքի տրամադրած տվյալների.

Ծնվել է 1954թ. մարտի 14-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում: 1971-1975թթ. – Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարան
2000թ. – ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները.

Ծառայություն

  • 1971-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,
  • 1992թ.–ից ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ,
  • 1997թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում,
  • 2007թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում

Աշխատանքային գործունեություն

2000թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ապա` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

2017թ. – ազատվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:

2017թ.  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

2018թ. – ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *