Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը պատրաստվում է Ազատության հրապարակում նստացույց սկսել՝ ի պաշտպանություն ազատամարտիկների արժանապատիվ կյանքի:
Ավետիսյանի տարածած հայտարարությունում նշվում է.
«Ես` ազատամարտիկ և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչև հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երեւանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի»: