Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ իրենց հաջողվել է երկրում գործող իսրայելական և բրիտանական լրտեսական խմբի վնասազերծել, փոխանցում է AP-ն։
Խումբը, ըստ իրանական կողմի, նախատեսել է երկրի տարածքում ահաբեկչություն և սադրանքներ իրականացնել։
Մասնավորապես, խումբը գործողություններ էր նախապատրաստվում հունիսի 14-ին, երբ Իրանում նախագահական ընտրություններ են անցկացվելու։ Խումբն իր գործողություններով պետք է փորձեր սրել միջէթնիկական լարվածությունն Իրանում։
Իրանական «Ֆարս» գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվել է թվով 12 մարդ։ Նրանց մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
Նշենք, որ Իրանը հաճախ է հայտարարում տարբեր լրտեսական ցանցերի բացահայտման մասին։
Մայիսի 19-ին Թեհրանում կախաղան էին բարձրացրել Իրանի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։