Միացյալ Նահանգները վերջին մի քանի օրերին զենքի և զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորմանը:Զենքի ու զինտեխնիկայի մատակարումների մասին տեսանյութեր է տարածել քրդական կողմը
Military convoy carrying #US-made vehicles, bulldozers for the #SDF fighting against IS in #Raqqa. pic.twitter.com/cXYal6bik8 via @RenginNews
— Rojava_Society (@Rojava_Society) September 21, 2017
Թուրքական աղբյուրները, մասնավորապես թուրքական NTV հեռուստաընկերության կայքը, սեպտեմբերի 21-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին ևս 120 բեռնատար զենք և զինամթերք, զինտեխնիկա է ուղարկել: Ըստ աղբյուրների՝ նոր մատակարարումների մեջ եղել են զրահամեքենաներ, բուլդոզերներ:
Տեսանյութերում և նկարներում երևում են ամերիկյան Oshkosh ընկերության արտադրության M-ATV զրահամեքենաներ:
Սեպտեմբերի 20-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ վերջին 10 օրվա ընթացքում Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին 200 բեռնատար զենք ու զինամթերք է ուղարկել: Ըստ աղբյուրի՝ դրանց թվում եղել են նաև MRAP դասի զրահամեքենաներ: Թուրքական կողմի պնդմամբ՝ զինտեխնիկայի և զինամթերքի նոր խմբաքանակը ուղարկվել է Դեր Զոր:
«Անադոլու» գործակալությունը նաև հայտնում է, որ օգոստոսի 13-21-ը և սեպտեմբերի 3-8-ը Իրաքից Սիրիայի Հասեքե շրջան է անցել մոտ 400 բեռնատար:
Convoy carrying US-made armored vehicles in Qamishlo heads for the #SDF @AFP @gihadooo80 pic.twitter.com/5gQE9OHbku
— MALGEROK (@3malgerok_nucee) September 21, 2017
Նշենք, որ ներկայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը շարունակում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման համար:
Սրա զուգահեռ քրդական ուժերը ԻՊ դեմ նոր գրոհ են սկսել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսային մասից և արևելյան մասից մոտեցել նահանգի համանուն քաղաքին: Քաղաքի արևմտյան և հարավային հատվածներից Ռուսաստանի աջակցությամբ առաջխաղացումը շարունակում է Սիրիայի բանակը: