Հուլիսի 30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում և խոցել են նրանց թաքոստոցները։Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 3 զինյալ, ոչնչացվել է զինյալների թիքունքային ապահովման 2 կենտրոն և 2 զենքի պահեստ։ Սակայն թուրքական կողմի տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ դրանք կարող են դիտմամբ ուռճացված լինել։
Թուրքիայի օդուժը Իրաքի Զափ և Մեթենա շրջանում քրդերի դիրքերին հարվածել է նաև հուլիսի 29-ին։ Վերջին շրջանում այս հարվածները կրկնվում են գրեթե ամեն օր։ Բացի այդ, Թուրքիայի ուժային կառույցները PKK-ի դեմ գործողությունները են իրականացնում երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում։
Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսվել են դեռևս 2015թ․ ամռանից։ Բախումների հետևանքով երկու կողմերն ունեն մարդկային և նյութական կորուստներ։ Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել։