ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետը և ԶՈւ թիկունքի վարչության պետը հանդիպել են մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները և այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Թեթև արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաև զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները: