ՀՀ ՊՆ-ն մատակարարներին առաջարկում է դուստր ձեռնարկություններ հիմնել սահմանամերձ գոտում

ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետը և ԶՈւ թիկունքի վարչության պետը հանդիպել են մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները և այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Թեթև արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաև զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները:

[աջից] ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը

[աջից] ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *