Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
[Լրացում] Հունիսի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքն հայտնում է, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանի սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վազգեն Ժիրայրի Պողոսյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։
Կատարվում է նախաքննություն:
[Լրացում] Արցախի ղեկավար Բակո Սահակյանի` հուլիսի 11-ի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։