Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է հստակեցնել Վրաստանի հետ սահմանը

Ըստ ադրբեջանական Trend գործակալության, Ադրբեջանը Վրաստանից պաշտոնական հրավեր է սպասում երկու երկրների միջև սահմանների հստակեցման բանակցությունները շարունակելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի հողերի և քարտեզագրության պետական կոմիտեի ղեկավար Ղարիբ Մամեդովը։ Ըստ նրա՝ փորձագետներն արդեն քննարկել են սահմանազատմանն հարցերը։

Նշենք, որ խոսքը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Սամուխի, Հախի, Բալաքենի և Զաքաթալայի շրջաններում՝ ընդհանուր առմամբ 480կմ երկարությամբ վրաց-ադրբեջանական սահմանի հստակեցման մասին է։ Սահմանային խնդիրը ծագել է երկու երկրների անկախացումից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *