«Բայկանուր» տիեզերակայանի շուրջ հստակ պայմանավորվածություններ չկան. աղբյուր

Այսօր ռուսական կողմը, անդրադառնալով Ղազախստանի Ազգային տիեզերական գործակալության ղեկավար Թալգատ Մուսաբաևի կատարած հայտարարությանն այն մասին, թե Ղազախստանը մտադիր է դադարեցնել Ռուսաստանի կողմից Բայկանուր քաղաքի և տիեզերակայանի վարձակալման պայմանագիրը, հայտարարել է, որ դա Մուսաբաևի անձնական մեկնաբանությունն է վերջին ամիսներին երկու երկրների ղեկավարության մակարդակով ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Այդ մասին հայտնել է ռուս-ղազախական միջկառավարական հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ կողմերը իսկապես բանակցություններ են վարում, սակայն որևէ հստակ պայմանավորվածություն չկա։

Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալությունը Մուսաբաևի հայտարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել։

Աղբյուր. Взгляд

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *