Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության ընկերությունը (MKE) զենք ու զինամթերքի արտահանման մասին պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմօդային ուժերի հետ:Այս մասին մայիսի 27-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը մոտ 20 միլիոն դոլարի զենք է տրամադրելու Էմիրություններին: Թե կոնկրոտ ինչ զինտեխնիկայի նախատեսվում մատակարարել, կողմերը դեռևս չեն հայտարարել:
Աղբյուրի համաձայն՝ նախատեսվում է Էմիրություններին զենքի, զինտեխնիկայի մատակարարումը իրականացնել 2018-ի ընթացքում:
Այս մասին տեղակացրել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
MKE, Birleşik Arap Emirliği Hava Kuvvetleri ile 20 milyon $ değerinde savunma sanayi anlaşması imzaladı.
Teslimatlar 2018'de yapılacak. pic.twitter.com/g4gdmCQ1pb— Savunma Bakanlığı (@tcsavunma) May 27, 2017
Հիշեցնենք, որ Թուրքիան և ԱՄԷ-ն համագործակցում են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում: Դեռևս 2011-ին Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել ԱՄԷ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ: Պայմանագիրը ավելի ուշ՝ 2017-ի ապրիլի 9-ին, վավերացվել է նաև Թուրքիայի կառավարության կողմից: Վավերացման մասին հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղակատու Resmi Gazete-ում:
Պայմանագրի համաձայն՝ երկու երկրները իրավունք ունեն սեփական ռազմական կարիքները հոգալու համար համատեղ զենք ու զինտեխնիկա արտադրել, միմյանց տեխնիկա մատակարարել, համատեղ արտադրված ռազմական նշանակության արտադրանքը վաճառել երրորդ երկիր և այլն: