Մայիսի 29-ին պաշտոնական այցով Կիպրոս է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին՝ Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստան այցի ժամանակ, կողմերը պայմանավորվել են անցկացնել համատեղ զորավարժություններ: Զորավարժության անցկացման վայրն ու ժամկետները, սակայն, դեռևս չեն հստակեցվել։
Հանդիպման արդունքում Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները համաձայնեցրել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետևյալ առաջնահերթ ոլորտները.
- փոխայցելություններ ու շտաբային բանակցություններ,
- համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացում,
- տարբեր ոլորտներում փորձի փոխականում,
- զինվորականների հանգստի կազմակերպում:
Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-կիպրական երկկողմ համագործակցության 2015թ. պլանը, որից հետո հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով: