Ապրիլի 18-ին Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում վթարվել է Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) Sikorsky S-70 Blackhawk ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Դեպքի տեղի է ունեցել Թունջելիի Պյուլումյուր գավառի մոտակայքում: Ուղղաթիռում գտնվել է ընդհանուր առմամաբ 12 մարդ, ընդ որում 7 ոստիկան, 1 դատավոր, 1 ենթասպա և անձնակազմից 3 մարդ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում գտնվող 12 մարդն էլ մահացել են պատահարի հետևանքով:
Թունջելիի նահանգապետարանից հայտնել են, որ ուղղաթիռի ընկնելու պատճառը հավանաբար եղանակային վատ պայմաններն են եղել: Ուղղաթիռում եղած մարդկանց գտնելու համար Թունջելի են ուղարկվել մեծ թվով որոնողափրկարարական ջոկատներ: