Ամերիկյան «Բոինգ» ընկերությունը մինչև 2020թ ԱՄՆ բանակից Սաուդիան Արաբիայի Ազգային գվարդիային հարվածային AH-64E «Ապաչ» ուղղաթիռներ վաճառելու 3,2 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստացել: Այս մասին հայտնում է ամերիկյան DefenseNews լրատվակայքը:
Ներկա պահին Սաուդիան Արաբիայի Ազգային գվարդիայի ուղղաթիռային պարկում կա ընդամենը 36 միավոր ուղղաթիռ: Ծրագրվում է պարկը հասցնել մինչև 156 միավորի: Մեկ միավոր AH-64E «Ապաչ» ուղղաթիռի գինը կազմել է 35,5 միլիոն դոլար:
Ամերիկյան կողմը զբաղվելու է նաև օդաչուների և տեխնիկական անձնակազմի պատրաստմամբ:
Հարվածային AH-64E «Ապաչ» ուղղաթիռները ԱՄՆ և այլ երկրների սպառազինությունում գտնվում են 1980-ականների կեսերից: «Ապաչներ» կան նաև Եգիպտոսի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների սպառազինությունում: