Մարտի 17-ին Ֆրանսիայի ԶՈւ La Fayette ֆրեգատը մտել է Սև ծովի տարածք և շարժվում է դեպի արևմուտք: Ռուսաստանի ԶՈւ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի նավերը հետևում են ֆրանսիական ֆրեգատի գործողություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքը:
Ռուսաստանյան լրատվակայքը հիշեցնում է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր Սև ծովի տարածքում կառույցի անդամ երկրների հետ տարբեր վարժանքների, զորավարժությունների ինտենսիվացման մասին:
Միևնույն ժամանակ Օդեսայի (Ուկրաինա) նավահանգստում կայանել են ՆԱՏՕ-ի ականազերծման խմբի նավաերը, այդ թվում՝ Թուրքիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Հունաստանի զինված ուժերի:
Նավերի հրամանատարները պետք է անցկացնեն խորհրդակցություն և հստակեցնեն առաջիկա անելիքները, անցկացվելիք զորավարժությունները: