Պարզվել է փետրվարի 25-ին սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի ինքնություն

Փետրվարի 26-ին ադրբեջանական սոցցանցերում կատարված գրառումներից պարզվել է, որ նախօրեին սպանված Ադրբեջանի բանակի զինծառայողներից մեկը սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն (Həşimli Tural Əbdül oğlu) էր, ամենայն հավանականությամբ, առնվազն ավագ լեյտենանտ։ Դատելով առկա տեղեկություններից՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար էր։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Həşimli Tural Əbdül oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Həşimli Tural Əbdül oğlu)

Զինծառայողը ծնունդով Նախիջևանի Օրդուբադի շրջանից էր, ծնված՝ 27․12․1988 թ․։

Ըստ ադրբեջանական մումուլում տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը փետրվարի 25-ի մարտերի արդյունքւոմ ունեցել է առնվազն 7 կորուստ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և մյուս պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում են։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին հայտնի էր դարձել ևս մեկ սպանված զինծառայողի՝ Ադրբեջանի բանակի 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Ագշին Աբդուլլաևի ինքնությունը։

Բացի այդ, Razm.info-ի մասնագետները սոցցանցերից հայտնաբերել էին հավանական սպանված զինծառայողներից ևս մեկին, ինչը այսօր հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի համակարգողը։ Սակայն այս տեղեկությունը դեռևս ամբողջապես չի հաստատվել։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Həşimli Tural Əbdül oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Həşimli Tural Əbdül oğlu)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *