Հունվարի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի 2016-ի հոկտեմբերին իրականացրած հաջողակ փորձարկման տեսագրությունը. Ֆ-18 Super Hornet կործանիչներից միաժամանակ բաց է թողնվել Perdix անվանմամբ 103 միավոր միկրոդրոն:
Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը:
Perdix-ը միկրոդրոն է՝ թողարկված ցածր բարձրությունների վրա հետախուզման և դիտարկման համար: Ֆյուզելյաժի երկարությունը 16,5 սմ է, թևերինը՝ 30 սմ, կշռում է 290 գրամ: ԱԹՍ-ները կարող են արձակվել ցամաքից, օդից և ծովից: Perdix-ը մշակվել է 2013-ին Մասաչուսեթյան տեխնոլոգիական ինստիտում, ապա կատարելագործվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Սարքի ֆլյուզելաժը պատրաստված է 3D տպիչով: Այսօրվա դրությամբ արտադրված է 670 միավոր Perdix անօդաչու թռչող սարք:
ԱԹՍ-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը «ընդհանուր ուղեղի» առկայությունն է, սարքերը չեն ծրագրավորվում ավելի վաղ և անհատապես չեն ղեկավարվում, այլ հարմարվում են պայմաններին և առաջադրանքներին՝ չունենալով հստակ «ԱԹՍ-առաջնորդ»:
Անօդաչու սարքի այս տարբերակը Perdix-ի 6-րդ սերունդն է, իրականացվում է ԱԹՍ-ի մշակում և կատարելագործում մինչև 7-րդ սերունդ: Այս պահին ԱՄՆ ՊՆ մարտավարական հնարավորությունների վարչությունը փնտրում է ընկերություններ, որոնք կկարողանան մինչև 2017-ի ավարտը արտադրել 1000 միավոր ԱԹՍ: