Համաձայն «Ֆրանս Պրես» գործակալության տվյալների նոյեմբերի 3-ին Յեմենի կառավարությունը Ադեն նավահանգստում թուրքական մի ընկերության առաքած թխվածքի արկղերի մեջ զենք է հայտնաբերել և առգրավել:
Նոյեմբերի 5-ին Թուրքիայի արտգործ նախարարությունը հերքել է մեղադրանքը և հայտարարել. «Մենք զենքի առաքում իհարկե չենք լիազորել: Աներևակայելի է թույլատրել զենքի արտահանումը երկներ, որտեղ հակամարտության ռիսկերը բարձր են և դրանք կարող են հանգեցնել զոհերի»:
2011 թ հեղափոխությունից հետո Յեմենը կիսապատերազմական վիճակում է, երկրում գործում են Ալ Քաիդայի ծայրահեղականները: