Հոկտեմբերի 15-ին Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է պաշտպանության և անվտանգության գծով Եվրոպական Միության նոր հայացքների մասին։
Presenting to the European Council today a package for European #defence and security #EUCO pic.twitter.com/PVvVZhkvFG
— Federica Mogherini (@FedericaMog) 15 декабря 2016 г.
Մոգերինին հայտնել է տիրող իրավիճակի վերանայման և Միության երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտության մասին և պատրաստվում է մոտ օրերս քննարկմանը ներկայացնել հստակ առաջարկներով միջոցառումների փաթեթ։
Նշենք, որ նոյեմբերի 30-ին Եվրոպական հանձնաժողովը ընդունել է «Պաշտպանության գծով գործողությունների եվրոպական պլանը», որի մեջ մտնում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման միջոցառումներ, մասնավորապես՝ 42 հստակ առաջարկներ հիբրիդային պատերազմի, կիբերանվտանգության, պաշտպանական հնարավորությունների, ռազմատեխնիկական համագործակցության և համատեղ զորավարժությունների ոլորտում։
Իր հայտարարության մեջ Մոգերինին հիշատակել է ԵՄ-ի մարտական խմբերի մասին (Battlegroup)․
«Մենք հստակ առաջարկներ ունենք՝ ինչպես անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը դարձնել ավելի արդյունավետ։ Առաջին հերթին ԵՄ-ի մարտական խմբերը, որոնք արագ արձագանքման գործիքներ են, մենք չենք կիրառում արդեն տասը տարի։ Կան քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ։ Ես առաջարկում եմ այս խոչընդոտների վերացման համար հստակ առաջարկներ և ի վերջո օգտագործել արագ արձագանքման գործիքները մեր շուրջը տիրող ճգնաժամի համար»։
Նշենք որ մարտական խմբերը ստեղծվել են 2005-ին։ Դրանք ԵՄ անդամ երկրների ուժերի գումարտակային կազմավորումներ են, որոնք ռոտացիոն կարգով մարտական հերթապահություն են իրականացնում։ Նախագծով՝ մարտական խումբը պետք է պատրաստ լինի արձագանքել յուրաքանչյուր ճգնաժամի և 10 օրվա ընթացքում 6 հազար կմ շառավիղով մասնակցել դրա վերացման գործողությանը։ Սակայն արագ արձագանքման մարտական խմբերի կիրառման դեպք դեռևս չի գրանցվել։