Հոկտեմբերի 30-ին աֆղան ոստիկանի համազգեստով տղամարդը Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում զինված բախման ժամանակ ՆԱՏՕ-ի երկու զինծառայողի է սպանել: Այդ մասին հայտնում lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Ոստիկանի համազգեստով Աթիքիլա անունով տղամարդը, ով նախկինում աֆղանական ոստիկանության շարքերում է եղել, «Թալիբան» շարժման անդամ է:
Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ սպանվածները բրիտանացի զինծառայողներ են:
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հաստատել է փաստը, որ սպանվածները ծառայել են բրիտանական բանակում, սակայն չի պարզաբանել, թե նրանք ինչ ազգի ներկայացուցիչներ են:
Նշենք, որ հեկտեմբերի 24-ին Աֆղանստանի նույն նահանգում բրիտանական բանակի մեկ սպա և զինվորական մեկ բժիշկ է սպանվել:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ նատոյական զինծառայողների վրա հարձակումների շուրջ 25 տոկոսը իրականացնում են թալիբ զինյալները: Հարձակումների մնացյալ մասի հիմքում աֆղան զինվորականների անձնական հակակրանքն է արևմտյան զինծառայողների հանդեպ:
Աղբյուր՝ http://lenta.ru/news/2012/10/31/nato/
-
Լրահոս
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները
- Արցախի գրավյալ տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները