Մտավորականներն այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասեր

Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 27-ին 36 մտավորականներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասեր, հանդես եկել հայ ժողովրդի պատմության և մշակույթին առնչվող 50 դասախոսություններով:
Այդ մասին տեղեկացնում է ՊՆ պաշտոնական կայքը:

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ ԶՈՒ անձնակազմի հայրենասիրական և հոգևոր դաստիարակությանը, սերտ կապ է ստեղծել բանակի և մտավորականության միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *