Հավաքներ են անցկացրել ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային զորքերը

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ԶՈւ հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների, որոնց ընթացքում անցկացվել է նաև զորավարժություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

«Գրադի» կրակոցը ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանման զորավարժության ընթացքում

«Գրադի» կրակոցը ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանման զորավարժության ընթացքում

Ըստ լուսանկարների՝ վարժանքների ընթացքում զինծառայողները կիրառել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ։

Մեկամսյա ճամբարային հավաքների շրջանակում անկացված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում մշակվել են դասակների, մարտկոցների հրամանատարների կողմից որոշումների ընդունման, տեղանքում փոխգործակցության կազմակերպման հմտությունները, ինչպես նաև՝ դաշտային պայմաններում մարտական հաշվարկների, դասակների ու մարտկոցների գործողությունները:

Ճամբարային հավաքի ամփոփիչ փուլում հրթիռահրետանային ստորաբաժանումն անցկացրել է նաև զորավարժություն:

Կրակային ստուգատեսի նպատակն էր ամփոփել ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքներն ու գնահատել զորամասի մարտական պատրաստության աստիճանը:

12540

12536

12537

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *