ԱԱԾ-ում պետի նոր առաջին տեղակալ է նշանակվել

Այսօր՝ օգոստոսի 4-ին,ՀՀ նախագահի հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում:  Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Սույն օրվա նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Հրանտ Եպիսկոպոսյանը: Նշենք, որ Եպիսկոպոսյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թ.-ից:

Նշենք, որ ԱԱԾ-ը տնօրենի պաշտոնը 2016-ի փետրվարի 12-ից զբաղեցնում է Գեորգի Կուտոյանը:

Հոդվածի հեղինակ՝ Հայկ Խաչիկյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *