[Լրացված] Մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կրակոցներից զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետներով ու տարբեր նռնականետներով: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Արևելյան (Մարտունու) ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից ստացած վիրավորումից զոհվել է ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Լրացում․ ՀՀ ՊՆ կայքն իր հերթին տեղեկացնում է, որ ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *