Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի դարձավ Ադրբեջանի զինված ուժերի ևս մեկ սպանված զինծառայող ինքնությունը՝ Բայրամով Սարխան Օգթայ օղլուն (Bayramov Sərxan Oqtay oğlu): Նա սպանվել է Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերում:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բայրամով Սարխան Օգթայ օղլու

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բայրամով Սարխան Օգթայ օղլու: Նկարը՝ MeydanTV-ի

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 26 սպանվածի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *