[Լրացված] Խոսել են Ադրբեջանական զինուժի թաքցրած վիրավորները

Փետրվարի 8-9-ը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ:

[Լրացում] Փետրվարի 17-ին հայտնի դարձած ևս մեկ վիրավոր զինծառայողի մասին ստորև։

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu)

Քամիլ Մուսավի (կորցրել է ոտքն ու աչքը)

Փետրվարի 8-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հարցազրույց է տվել առաջնագծում ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած, 1990-ին ծնված, Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu):

Պատասխանելով Publika.az-ի լրագրողի հարցին, թե ովքեր են նրան այցելել հոսպիտալում գտնվելու ժամանակ` նախկին զինվորականը նշում է ազգականների, ընկերների, ինչպես նաև զորացրված ծառայակիցների մասին: Պարզ է դառնում, որ առաջնագծում ծանր վնասվածքներ ստացած, մեկ ոտքը և աչքը կորցրած զինծառայողին չեն այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ներկայացուցիչներ, հակառակ դեպքում նախկին զինվորականը, ամենայն հավանականությամբ, կնշեր այդ մասին:

Ադրբեջանի ԶՈւ նախկին զինծառայողն ավելացնում է, որ միջադեպից հետո վախենում էր միայնակ մնալ հոգսերի հետ, սակայն նրան օգնում են Ղազախի շրջանից ընտրված պատգամավորը, ևս երկու ձեռներեցներ, ինչպես նաև հարազատները:

Այստեղ ևս նախկին զինծառայողը չի հիշատակում պաշտպանության նախարարության կամ պետական այլ մարմինների կողմից ցուցաբերվող օգնության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն հոգում առաջնագծում հաշմանդամ դարձած զինծառայողի հոգսերը:

Բացի արդեն նշվածը, Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, նախկինում ազատ ոճի ըմբշամարտիկ Քամիլ Մուսավիի վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև սոցիալական ցանցերում, որտեղից պարզ է դառնում, որ ավագ լեյտենանտը վիրավորվել է դիվերսիայի ժամանակ:

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն կենտրոնում (Musavi Kamil İbadət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն կենտրոնում (Musavi Kamil İbadət oğlu)

Ֆարզալիզադե Ռուսլանի (կորցրել է աչքն ու մատները)

Փետրվարի 9-ին հայտնի է դարձել առաջնագծում ծանր վնասվածքներ ստացած ևս մեկ զինծառայողի՝ նախկին պայմանագրային Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan) մասին, ում մասին ադրբեջանական զինուժը նույնպես չէր հայտնել:

Անդրադառնալով այս վիրավորին` նշենք, որ սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանը ծառայել է հետախուզությունում՝ որպես գնդացրորդ, և առաջնագծում վիրավորվել է ականի պայթյունից ու կորցրել ձախ աջքը և ձախ ձեռքի մատները:

պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)

Ադրբեջանի ԶՈւ նախկին պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)

[Լրացում] Ազիզզադե Ռահման Հասան Օղլուն (կորցրել է աչքը)

Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Ազիզզադե Ռահման Հասան Օղլուն (Əzizzadə Rəhman Həsən oğlu) դիպուկահարի կրակոցից կորցրել է աչքը։

Ադրբեջանի ԶՈւ վիրավորված (աչքը կորցրած) զինծառայող, ենթասպա Ազիզզադե Ռահման Հասան Օղլուն

Ադրբեջանի ԶՈւ վիրավորված (աչքը կորցրած) զինծառայող, ենթասպա Ազիզզադե Ռահման Հասան Օղլուն

Նշենք, որ 2016 թ. Ռազմինֆոն Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում  արձանագրել է մահացու ելքով 4 դեպք, վիրավորների մասին հայտարարություններ մինչ այս չէին տարածվել։

3 responses to “[Լրացված] Խոսել են Ադրբեջանական զինուժի թաքցրած վիրավորները

  1. Pingback: Азербайджанская сторона пыталась скрыть двух своих изувеченных аскеров — versia.am

  2. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *