«Վորոնեժ» ՌՏԿ-ն Կրասնոդարում մարտական հերթապահության կանցնի 2013-ին

«Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշման (ՌՏԿ) կայանը Արմավիրում (Կրասնոդարի մարզ) մարտական հերթապահություն կանցնի 2013 թվականի սկզբին: Այդ մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար՝ գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն:
Նախատեսվում է, որ Արմավիրի ՌՏԿ-ն իր հնարավորություններով կգերազանցի Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ՌՏԿ-ին:

Օստապենկոն նշել է նաև, որ ՌԴ ՊՆ կողմից նախապես հաստատված գրաֆիկով Պեչորում, Բառնաուլում, Ենիսեյսկում և Օլենգորսկում ընթանում են նոր սերնդի ՌՏ կայանների կառուցման աշխատանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *