Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 17 օգոստոսի. թարմացվող լրահոս

16:20 Ղազախստանի Ալմա-Աթայի մարզում ահաբեկչության մեջ կասկածվող անձանց վնասազերծման ուղղությամբ իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում սպանված զինյալների թիվը հասել է ինի:
Այդ մասին հաղորդում են Ղազախստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր հինգ սպանվածի մասին:
Ինչպես հաղորդում են Ղազախստանի գլխավոր դատախազությունից, ուրբաթ առավոտյան Ալմա-Աթայի մարզի Կարասայի շրջանում ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում տեղի տներից մեկում հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից մի խումբ անձինք են արգելափակվել: Վերջիններիս կասկածում են 2012 թվականի հուլիսի 11-ին Ալմա-Աթայի Թաուսամալի գյուղում պայթյունի իրականացման համար:
Հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում զինյալները վնասազերծվել են, վիրավորվել է ՀՍ մեկ աշխատակից:
Խաղաղ բնակչության շարքերում տուժածներ չկան:

***

13:45 Դաղստանի ՆԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Դաղստանի Բույնակի շրջանում՝ Մանասաուլ գյուղի ծայրամասում, անհայտ անձինք գնդակոծել են ՈՒԱԶ մակնիշի մեքենան, որում տեղի երեք բնակիչներ են եղել:
Հավանաբար զինյալները կարծել են, թե անտառին մոտեցողը ոստիկանների ծառայողական մեքենա է,- հավելել է ՆԳՆ աղբյուրը:
Դեպքի հետևանքով մեքենայում գտնվող երիտասարդներից մեկը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, մյուս երկուսը տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց:

***

12:55 Երեկ Դաղստանի Բոտլիխի շրջանում Ռուսաստանի Օդադեսանտային զորքերի պլանային զորավարժությունների անցկացման ժամանակ դեսանտայինների ռազմական մեքենան դեռևս չպարզված հանգամանքներում 100 մետր բարձրությունից ընկել է գետը: Դեսանտայիններից երկուսը մահացել են, երեքը՝ վիրավորվել:
ՕԴԶ հրամանատարության հատուկ հանձնաժողովը աշխատանքներ է իրականացնում դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *