Դամասկոսում ապստամբները Իրանի 48 քաղաքացիների գերի են վերցրել

Օգոստոսի չորսին Դամասկոսում խռովարարներն առևանգել են Իրանի 48 քաղաքացիների։ Ըստ Իրանի պետական «Իրնա» (IRNA) լրատվական գործակալության տվյալների, իրանցիները Դամասկոսում էին ուխտագնացության նպատակով։

Երեկ Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն ու Շեյխ Համադ Բին Ջասիմը Իրանի իրենց գործընկերոջ Ալի Աqբար Սալեհիի հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ համաձայնություն են հայտնել, որ կփորձեն աջակցել առևանգվածների ազատ արձակմանը։

Ըստ ապստամբների՝ իրանցիները ամենևին էլ ուխտագնաց չէին, այլ Իրանի կառավարական զորքերի հատուկ ջոկատայիններ։ Իր հերթին ապստամբ Ազատ Սիրայի Բանակի (ԱՍԲ) փոխհրամանատար գնդապետ Մալիկ ալ-Քուրդին հայտարարել է, որ առևանգման համար պատասխանատվություն վերցրած ջոկատը գործել է ինքնուրույն և ԱՍԲ-ը տեղեկություն չի ունեցել գործողության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *