Թուրքական արևմտյան Դենիզլի նահանգում մաքսանենգների հետապնդման գործողության ընթացքում սպանվել է ժանդարմերիայի պրոսֆեսիոնալ սերժանտ, իսկ Դիարբեքիրի նահագում ավտովթարից զոհվել է գավառային ժանդարմերիայի հրամանատար։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Դոնազ գավառում ժանդարմերիայի զինծառայողների և մաքսանենգների 5 հոգանոց խմբի զինված ընդհարման ժամանակ ժանդարմերիայի զինծառայող 32-ամյա պրոֆեսիոնալ սերժանտ Ջենգիզ Դարբաշը գլորվել է կիրճը և մահացել, ևս երկու ժանդարմ ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ զինված ընդհարումը եղել է Դոնազ գավառի լեռնային վայրերից մեկում, իսկ զինծառայողներին անդունդը հրել են հետապնդվող մաքսանենգները։ Նշանակվել է քննություն, մանրամասները դեռևս չեն հրապարակվում։ Մաքսանենգներին հաջողվել է փախչել, որոնման աշխատանքները շարունակվում են։
Մյուս դեպքը գրանցվել է հունիսի 20-ին՝ Դիարբեքիրի նահանգի Էրգանի գավառի մայրուղում։ Գավառի ժանդարմերիայի բաժանմոունքի պետ, ավագ ենթասպա Մեհմեթ Ալբայը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հարվածել է դիմացից ընթացող բեռնատարին և մահացել։