Լավրովը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի ընդդիմադիրների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի ընդդիմության ղեկավարների հետ: Երկուշաբթի նա հանդիպել է «Սիրիայի Ժողովրդավարական ֆորումի» պատվիրակության հետ, իսկ այսօր՝ ընդդիմադիր «Սիրիայի Ազգային Խորհուրդի» (ՍԱԽ) նախագահ՝ ազգությամբ քուրդ Աբդուլ Բասեթ Սիեդայի հետ:

Հանդիպումներին քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա կարգավորման ուղիները: Ռուսական կողմն ընդգծել է, որ նախընտրում է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը սիրիացիների մասնակցությամբ՝ առանց արտաքին միջամտության:

Աբդուլ Բասեթ Սիեդայի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հետաքրքրվել է իրավիճակի նրա գնահատականներով, նաև սիրիական իշխանության հետ երկխոսություն սկսելու նպատակով ընդդիմադիր տարբեր խմբերը միավորելու հեռանկարով։

Սակայն ՍԱԽ ներկայացուցիչ Բասմա Կոդմանին բացառեց ցանկացած երկխոսություն իշխանություների հետ, փոխարենը առաջարկեց միջազգային կազմակերպությունների հետ բանակցել Սիրիայում իշխանափոխության վերաբերյալ: Նրա խոսքերով Սիրիայի ընդդիմությունը միավորող միակ գաղափարը իշխանափոխությունն է և ավելացրեց, որ մոսկովյան այցի նպատակը Ռուսաստանին համոզելն է զրկել Ասադին աջակցությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *