Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել հայ-ադրբեջանական շփման գծում։ Ըստ ադրբեջանական կողմի պնդման զինծառայողներ Ջալալ Ալիևը և Ուրֆան Վելիևը վիրավորվել են հայկական կողմի հետ փոխհրաձգության ժամանակ։ Սակայն Ռազմինֆոյի հետ զրույցի ժամանակ ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ հրաձգության փաստը հաստատող տեղեկություններ չունի։
Չի կարելի բացառել նաև, որ իրականում ադրբեջանցի զինծառայողները վիրավորվել են ներքին կոնֆլիկտների հետևանքով։