Ռուսական բազայում պայմանագրայիների քանակը կկրկնապատկվի

«Ռիա Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում պայմանագրային զինծառայողների թիվը կրկնապատկվելու է։ Աղբյուրի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամլո ծառայության ծառայության ղեկավար Իգոր Գորբուլը։

Նա նաև հայտնել է, որ ռազմաբազայում ծառայողների ընդհանուր թվաքանակը չի փոխվի, իսկ պայմանագրային զինծառայողների հավաքագրումն արդեն սկսվել է։ Նշենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում կա շուրջ 5000 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *