ՌԴ Պերմ քաղաքում տեղակայված զինամթերքի պահեստում վառոդի բոցավառման հետևանքով օգոստոսի 28-ին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 5 հոգի։
Ինչպես ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինը, միջադեպն արձանագրվել է վառոդի տեղափոխման աշխատանքների ժամանակ։
Դեպքի վայր է ժամանել հրշեջ ծառայությունը՝ կարճ ժամանակում մարելով հրդեհը։ Ռոշչուպկինը մանրամասնել է, որ միջադեպի պատճառով վնասվել են պահեստի 5 աշխատակիցներ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։ Ներկայումս դեպքի վայրում աշխատանքներ է տանում ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը ռազմական ոստիկանության հետ համատեղ՝ հանգամանքներն ու պատճառները պարզելու նպատակով։