ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավարն Ադրբեջանում է

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն օգոստոսի 21-ին ընդունել է ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավար Պաուլ Շելվանի գլխավորած պատվիրակությանը: Նույն օրն ամերիկյան պատվիրակությանը հյուրընկալել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավարն Ադրբեջանում է

ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավարն Ադրբեջանում է

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում շոշափվել է Աֆղանստանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության և ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից Ադրբեջանի տարածքով դուրս բերելու ծրագրերի հարցը: Ըստ աղբյուրի՝ հանդիպման մի մասը փակ դռների հետևում է անցել:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հյուրընկալել է ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավար Պաուլ Շելվանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հյուրընկալել է ԱՄՆ ԶՈւ տրանսպորտային հրամանատարության ղեկավար Պաուլ Շելվանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն էլ իր հերթին տեղեկացնում է, որ ամերիկյան գեներալին հյուրընկալելիս Զաքիր Հասանովն անդրադարձել է «Հայաստանի զավթողական քաղաքականությանը»՝ հերթական անգամ առաջնագծում սեփական հետախուզադիվերսիոն տապալված փորձերի պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի ուսերին և վկայելով՝ իբր տարեց տարի «առաջնագծում հայկական սադրանքների թիվն աճում է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն մերժել է Ադրբեջանի հայցը Cougar և HMMWV ամենագնացների գնման առնչությամբ։ Դրանք դուրս էին բերվել Աֆղանստանի խաղաղապահ ուժերի գործածությունից։ Պատճառը, ըստ ԱՊԱ-ի, Վաշինգթոնի՝ Արցախյան հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու էմբարգոն է (արգելք)։

Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանի թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը։

ՆԱՏՕ-ն ծրագրում է խաղաղապահ առաքելության ջոկատներին դուրս բերել Աֆղանստանից մինչև 2014-ի ավարտը։ Ադրբեջանի Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զաքիր Օրուջը 2014-ի հունվարի 23-ին հաստատել էր, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության են եկել ադրբեջանցի խաղաղապահներին Աֆղանստանից դուրս չբերելու հարցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *