Մայիսի 7-ին Պաշտպանության բանակում նախատոնական խորհրդակցություն է անցկացվել, որի ժամանակ խրախուսվել է ծառայության ժամանակ աչքի ընկած անձնակազմը։
Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, բանակի հրամանատարի տեղակալների, բաժինների ծառայությունների պետերի ու վարչության անձնակազմը։
Եռատոնի կապակցությամբ պատվոգրեր, արժեքավոր նվերներ և գերատեսչական մեդալներ են ստացել իրենց ծառայողական պարտականությունները առավել բարեխղճորեն կատարած մի շարք զինծառայողներ:
Մայիսյան տոների առիթով խրախուսվել են նաև ՊԲ բոլոր զորամասերի և ստորաբաժանումների աչքի ընկած զինծառայողները, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը: