Ռուսաստանի ՊՆ բլոգը տեղեկացնում է, որ այս տարվա սկզբից Հայաստանում տեղակայված ռուսական 3624-րդ ավիաբազայի օդաչուների թռիչքաժամն ավելացվել է մոտ 20%-ով։ Օդաչուական անձնակազմն արդեն կատարել է մոտ 250 ուսումնական թռիչք, այդ թվում` օդային ուսումնական մենամարտեր։
Հայաստանի պայմաններում ուսումնական թռիչքներն ունեն որոշ յուրահատկություններ` պայմանավորված լեռնային տեղանքով, որը բարդացնում է երկրից ռադիոտեխնիկական կառավարումը։ Արդյունքում օդաչուները վարժվում են ինքնուրույն որոշումներ ընդունել։
Ընդհանուր առմամբ իրականացվել են շուրջ 180 անհատական և խմբակային օդային մարտեր, այդ թվում` 70 մարտ վատ տեսանելիության և մոտ 80 մարտ` գիշերային պայմաններում։
Աղբյուրը՝ «Воздушные дуэли» российских летчиков в небе Армении