Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը ժամանելու է Ադրբեջան

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին նախատեսել է այցելել Ադրբեջան՝ բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հետ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզել

Ադրեն իսկ հայտնի է, որ Նեջդեթ Օզելը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանդիպումների ավարտին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքվելու է համաձայնագիր։

Հիշեցնենք, որ մարտի 10-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում էր Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։ Նա հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի, պետական սահմանապահ ծառայության ղեկավարի, ինչպես և նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հավելենք նաև, որ 2013-ի դեկտեմբերի վերջին Զաքիր Հասանովը հանդիպել էր Նեջդեթ Օզելին Թուրքիա կայացած պաշտոնական այցի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *