Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այց է կատարել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկը:
Սեյրան Օհանյանը հետևել է ձեռնարկությունում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, վերանորոգման, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին:
Նախարարը հետևել է նաև ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատուների ընդլայնված կազմով քննարկել է նաև ռազմավարական ձեռնարկությունների և օբյեկտների զարգացման գործընթացը։