Ամերիկյան կործանիչն ընկել է օվկիանոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը հունվարի 15-ին ընկել է օվկիանոսը Վիրջինիա նահանգի ափամերձ հատվածում։ Ավիավթարի պատճառներն այս պահին անհայտ են։

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը

Ամերիկյան The Los Angeles Times պարբերականը, հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական հաղորդագրությանը, միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով 14։30-ի սահմաններում։ Կործանիչի օդաչուն սովորական ուսումնական թռիչք էր կատարում։

Ավիավթարի հետևանքով տուժածներ չկան։ Ըստ հաղորդագրության՝ օդաչուն կատապուլտի միջոցով փրկվել է։ Ոչ պաշտոնական աղբյուրների վկայությամբ էլ օդաչուին փրկել է ձկնորսը։ Օդաչուի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ նրան ուղղաթիռով տեղափոխել են Վիրջինիա նահանգի Նորֆոլք հոսպիտալ։

Նշենք, որ կործանիչը պատկանում է ԱՄՆ ՌԾՈւ «Oceana» ռազմակայանին, որը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի ափին։

Հավելենք, որ F/A-18E Super Hornet կործանիչը նախագծել և ստեղծել է Boeing ավիաշինական ընկերությունը 1970-ականներին։ Շահագործման է հանձնվել 1983-ին։ Ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական մարտական ինքնաթիռն է։ Արժեքը տատանվում է 29-52 մլն ԱՄՆ դոլար։ Վերջին տվյալներով՝ ԱՄՆ ՌԾՈւ-ն ունի 171 միավոր F/A-18E Super Hornet։

One response to “Ամերիկյան կործանիչն ընկել է օվկիանոսը

  1. Pingback: Խաղաղ օվկիանոսում վթարվել է ԱՄՆ ՌԾՈւ 2 միավոր F/A-18C Hornet կործանիչ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *