Մովսես Հակոբյանն ընդունել է «Մայրության» անդամներին

«Մայրություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 11-ին այդ կազմակերպության մի շարք անդամների հյուրընկալել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Բանակի հրամանատարը կարևորել է կազմակերպության և ընդհանրապես Արցախի բոլոր մայրերի գործը ինչպես մեր պետականության ստեղծման, այնպես էլ հետագա կայացման գործում: Այնուհետև ՊԲ հրամանատարը շնորհակալություն է հայտնել միության անդամներին կազմակերպության 25-ամյա գործունեության համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կազմակերպությունն իր գործունեությամբ կնպաստի հայկական պետականության և բանակի ամրապնդմանը:

«Մայրություն» հասարակական կազմակերպության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՊԲ հրամանատարին՝ իրենց ծրագրերին աջակցելու համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս համագործակցել պաշտպանության բանակի հետ, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *