Հավաք-խորհրդակցություն ՊԲ-ում

Հուլիսի 29-ին պաշտպանության բանակի նիստերի դահլիճում հավաք-խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցում էին բանակի միավորումների և զորամասերի հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, զորամասերի սոցիալ-իրավական գծով սպաները, սպա-հոգեբանները, հոգևոր սպասավորները, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՊԲ նշված ոլորտներին առնչվող բաժինների պետերը:

Գեներալ-մայոր Վարդան Բալայան

Գեներալ-մայոր Վարդան Բալայան

Խորհրդակցության ընթացքում ոլորտի գործունեության հետագա ուղղվածության շուրջ իր մոտեցումներն է ներկայացրել ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով նորանշանակ տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը՝ որպես էական ուղղություններ առանձնացնելով միջանձնային փոխհարաբերությունները, կոլեկտիվների ձևավորումն ու հետագա կայացումը, զինանձնակազմի սոցիալական պաշտպանվածությունը, զինվոր-ծնող կապերի հետագա ընդլայնումը, համագործակցությունը բանակային կառույցների և ռազմաիրավապահ մարմինների հետ:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև տեղ գտնող օրինախախտումներն ու դրանք ծնող պատճառները, զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վիճակն ու բարելավման ուղիները, բանակ-հասարակություն կապերի, սերժանտների ու սերժանտական խորհուրդների դերի մեծացման և հարակից այլ թեմաներ, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *