Այսօր՝ հուլիսի 29-ին, հրապարակվել է Ադրբեջանի զինդատախազության կիսամյակին զեկույցը։ Ըստ դրա՝ 2013-ի հունվարի 1-ից մինչ օրս համաներման շնորհիվ ազատության մեջ է արդեն 105 զինծառայող։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում կոռուպցիայի մեղադրանքով 44 անձի դեմ հարուցվել է 19 քրեական գործ, 26 զինծառայող հետախուզման մեջ է։ Զինծառայողների կողմից օրենքը խախտվել է 1245 անգամ, 35 քրեական գործ է հարուցվել, 93 պաշտոնատար անձ զգուշացում է ստացել, 209 հոգի պատասխանատվություն է կրել։
Նույն ժամանակամիջոցում անցկացվել է 112 ռազմական դատավարություն։
Հավելենք, որ օրենքը խախտած և դրա համար պատասխանատվություն կրող զինծառայողների ու պաշտոնատար անձանց անուններն ադրբեջանական մամուլում չեն հրապարակվել։ Ընդ որում, տարվա սկզբից մինչ օրս ադրբեջանական լրատվամիջոցները խիստ հազվադեպ են անդրադարձել զինդատախազության հետ առնչվող դատավարություններին։