Զինծառայողների հանգստի վերաբերյալ ՀՀ ՊՆ պարզաբանումը

Տվյալ պահին հայկական մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերը փոփոխվում են և նոր տեղում անհրաժեշտ ենթակառուցվածք է ստեղծվում, այդ թվում անձնակազմի կեցության և ծառայության կազմակերպման համար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից։ Պատճառը ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարության դրույթներ են, համաձայն որի հայկական զինուժը պետք է դուրս բերվի Արցախի մի շարք շրջաններից։

ՊՆ պարզաբանման մեջ ասվում է նաև, որ չնայած եռակողմ համաձայնագրով հաստատված հրադադարին, զինված ուժերի ողջ անձնակազմը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։

Պաշտպանության նախարարությունը նաև հավաստիացնում է, որ իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *