Տեղեկատվության հարթակի 28․09․2020, ժ․ 11։00 բրիֆինգը՝ ամփոփ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկատվության միասնական հարթակից ամփոփ ներկայացրել է անցած գիշերվա ու սեպտեմբերի 28-ի առավոտյան դեպքերի ամփոփումը։ Ստորև՝ կարևոր դեպքերի մասին։

Ողջ գիշերը ընթացել են մարտեր՝ հատկապես հյուսիսային ու հարավային ուղղությամբ։ Դիրքային բարելավումներ ենք ունեցել։ Առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով ծանր հրանետային համակարգեր։

Ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը Երևան է տեղափոխվել։

Ադրբեջանը թիրախավորում է բնակավայրեր։ Մասնավորապես առավոտյան Մարտակերտ քաղաքի ուղղությամբ կիրառվել է հրետանի։

Ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերը հայկական կողմի հարյուրավոր զոհերի մասին, չի համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *